«Ժողովուրդ». Հրահանգ կա, որ մի շարք պաշտոնյաներ ամանորյա օրերին դուրս չգան երկրից
«Ժողովուրդ» թերթը գրում է, թե իր տեղեկությունների համաձայն՝ «քաղաքական իշխանությունների կողմից հրահանգ է եղել հայրենի մի շարք պաշտոնյաներին ամանորյա օրերին դուրս չգալ երկրից: Ըստ մեր տեղեկությունների՝ սահմանապահներին պաշտոնյաների ցուցակ է ներկայացվել, ըստ որի՝ նրանք պետք է հետևեն պաշտոնյաներին անուն առ անուն՝ թույլ չտալով դուրս գալ երկրից:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ պաշտոնյաների ցանկում են թե՛ հայրենի գործադիր մարմնի ներկայացուցիչները, թե՛ օրենսդիր մարմնի, որոնց արգելվելու է Հայաստանը լքել: Կարելի է ասել՝ պետական «ապարատում արդեն տեղեկացված են, որ իրենց ելումուտի վրա արգելանք է դրված, ու վերջիններս եթե անգամ մտադրություն ունեն Նոր տարի դիմավորել, տոնական միջոցառումներ կազմակերպել, ապա դա պետք է անեն միմիայն Հայաստանում:
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ Երևանը չի զարդարվելու, գլխավոր տոնածառ չի դրվելու, և ժամանակ առ ժամանակ բանավեճեր են ընթանում Ամանորը նշել-չնշելու հետ կապված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում