Խաչիկ Գալստյան. Այսպես պատահեց, քանի որ 2.5 տարի առաջ հայոց դարպասներից ներս թողեցինք նեռին
«Հայոց հողը տնքում է ցավից, հայց հողը դավաճանությամբ է պատված, հայոց հողն իր նորագույն պատմության ամենասև էջերն է ապրում»,-«Հայրենիք» կուսակցության շենքի դիմացից դեպի ԱԺ երթի ընթացքում բարձրախոսով հայտարարեց կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։
Նա ընդգծեց՝ հայ ժողովուրդը տեսել է ցեղասպանություն, սակայն այդ տարիներին պետություն ու պետականություն չի ունեցել։
«Սակայն պետականության պայմաններում մարդ ինչքա՞ն տաղանդավոր սրիկա պետք է լինի, որ փոշիացնի պետականությունը, հայոց անպարտ ոգին, բոլորիս հույսերը։ Այդ չարարածի անունը դավաճան Նիկոլ Փաշինյան է։ Դավաճան, հեռացիր»,-հայտարարեց Խ. Գալստյանը, ինչին վանկարկումներով արձագանքեցին բազմամարդ երթի մասնակիցները։
Շարունակելով իր խոսքը՝ կուսակցության ներկայացուցիչն ասաց, այսօր շատերը հարց են տալիս, թե ինչու այպես պատահեց։
«Այսպես պատահեց, որովհետև ուղիղ երկուսուկես տարի առաջ մենք հայոց դարպասներից ներս թողեցինք նեռին, որովհետև երբ նեռը բացականչում էր՝ հպարտ քաղաքացիներ, հարյուր հազարները ողջունում էին նրան՝ չգիտակցելով, որ թաթախվում են մեղքի մեջ, երբ նեռը գոչում էր՝ Հայաստանի երջանիկ քաղաքացիներ, մենք չէինք գիտակցում, որ երկու տարի անց հազարավոր ընտանիքներ դժբախտանալու էին։ Երբ նեռը կասկածամտության, ցոփության, շվայտության, ատելության որդը կոխում էր մեր երակները, մենք չէինք գիտակցում, որ այդ ամենը մահացու մեղքեր էին։ Այսօր այս օրհասական պահին դավաճանը պետք է հեռանա։ Հայ ժողովուրդն իր որոշումը կայացրել է»,-ասաց նա իր ելույթում։
Նա հիշեցրեց, երբ «նեռը» գիտնականներին անվանում էր կոֆե խմողներ, ի՞նչ արեցին՝ ոչինչ, երբ «նեռը» լրագրողներին որակում էր ծախու գրչակներ, ի՞նչ արեցին՝ ոչինչ, երբ «նեռը» գյուղացուն անվանում էր անգրագետ ու անկիրթ, ի՞նչ արեցին՝ ոչինչ։
«Երբ աջ ու ձախ նա բոլորին մեղադրում էր, ի՞նչ արեցինք մենք, ոչինչ։ Եվ այսօր մենք ասում ենք՝ դավաճան, հեռացիր»,-հայտարարեց Խաչիկ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան