Կոչուբաև. Միջնորդություն եմ ներկայացրել ԱԱԾ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու մասին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու մասին։
«Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննության կանչելու մասին։
Խնդիրն առաջացել է հողերի վաճառքի գիշերը Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով։ Նշված գործով ՀՀ ԱԱԾ-ն առգրավվել էր ՀՀ կառավարության տեսախցիկների ձայնագրությունները, սակայն ՀՀ ԱԱԾ-ից «ինչ-որ» մեկը դրանք փոխանցել է Մանե Գևորգյանին, իսկ վերջինս էլ հրապարակել է տեսանութերը։
Այսինքն՝ Մանե Գևորգյանը «անհասկանալի» ճանապարհով ձեռք է բերել առգրավված տեսաձայնագրությունները, ինչպես նաև հրապարակել է նախաքննական գաղտնիքը։ Նշված փաստերը չափազանց կարևոր նշանակություն ունեն պաշտպանական կողմի համար և մենք անպայման հետամուտ ենք լինելու այդ հանգամանքների պարզմանը և ՀՀ կառավարական տնից քրեական գործի ուղղորդման բացառմանը։
Հաջորդիվ կանդրադառնամ այդ քրեական գործով տուժող Նիկոլ Փաշինյանի կողմից իր գործը ՀՀ գլխավոր դատախազի, ԲԴԽ որոշ անդամների, որոշ դատարանների նախագահների հետ քննարկելու խնդրին։
Բացահայտելու դեռ շատ բան կա․․․»։
Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին հարցաքննության...
Опубликовано Alexandr S. Kochubaev Вторник, 8 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաև. Ինչո՞ւ ԱԱԾ-ն խուսափեց հարցաքննել Աշոտ Փաշինյանի ընկերոջը
- Կոչուբաև. Վտանգված է երկրի իրավական անվտանգությունը
- Աշոտ Փաշինյանը որպես վկա կհարցաքննվի նոյեմբերի 10-ի անկարգություններն ուղղորդելու կասկածանքով. Կոչուբաև
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա