Ջիգարխանյանի նախկին կինը պատասխանել է Պետրոսյանին, որը խոսել էր դերասանի «տառապալի» մահվան մասին
Դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում պատասխանել է հումորիստ Եվգենի Պետրոսյանին, որը նշել էր՝ դերասանի «տառապալի մահվան» մասին: Այս մասին գրում է Gazeta-ն։
Պետրոսյանը հայտարարել է, որ «ոչ ոք չի մոտեցել Ջիգարխանյանին» և չի կատարել անհրաժեշտ ներարկումներ:
«Այո, իհարկե, ցավոք, Եվգենի Վահանովիչը ճիշտ տեղեկատվություն ունի: Ես արդեն մի քանի տարի է, ինչ դրան ակնարկում եմ, որ նա ոչ ոքի պետք չէր։ Պետք էր մեր փողերն ու ունեցվածքը: Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը՝ որպես մարդ, ոչ ոքի պետք չէր»,- ասել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։
Կնոջ խոսքով, հնարավոր էր թեթևացնել դերասանի կյանքի վերջին օրերը, բայց, իբր, նրան ոչ ոք չէր խնամում:
«Նա երկար պառկած էր: Իհարկե, հնարավոր էր փրկել նրան, և, իհարկե, նա կարող էր ապրել ավելի մարդկային պայմաններում», - ասել է դերասանի նախկին կինը:
Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բաժանվել են 2017 թ.-ին։ Դերասանը մահացավ նոյեմբերի 14-ին՝ 86 տարեկան հասակում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան