Ռոհանի. Աշխարհը չի մոռանա կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու հարցում ԱՄՆ-ի կողմից Իրանի համար ստեղծած խոչընդոտները
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իրանի կողմից կորոնավիրուսի պատավստռանյութը ձեռք բերելու հարցում ԱՄՆ կառավարության ստեղծած խոչընդոտներին, հայտարարել է. «Դոնալդ Թրամփի վարչակազմի այս անօրինական և անմարդկային քայլը կմնա աշխարհի հիշողության մեջ՝ որպես խայտառակ արարք»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Երեքշաբթի օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Հասան Ռոհանին հայտարարել է, որ շտաբն իր ջանքերը կենտրոնացրել է երկու առաջանահերթ խնդիրների լուծման վրա:
Իրանի նախագահը հայտարարել է, որ առաջին գերակայությունը համապատասխան ցուցումների և հրահանգների գործադրումը և խելացի հեռավորության պահպանումն է՝ որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման արդյունավետ միջոց:
Նշելով, որ պատվաստանյութի ձեռքբերումը երկրորդ առաջնահերթությունն է; Ռոհանին հավելել է. «Նախապատրաստական աշխատանքներ են տարվում իրանցի գիտնականների և հետազոտական կենտրոնների կողմից պատվաստանյութի արտադրության համար, սակայն օրակարգում է նաև դրա գնումն արտասահմանից»:
Անդրադառնալով Թեհրանի դեմ ԱՄՆի վարած տնտեսական պատերազմին՝ Իրանի նախագահն ընդգծել է. «Չնայած ԱՄՆ-ի կառավարության ստեղծած բոլոր խոչընդոտներին, Իրանի կառավարության համապատասխան գերատեսչությունները կաշխատեն՝ քաղաքացիներին պատվաստանյութով ապահովելու ուղղությամբ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան