Ռուսաստանը կարգելի լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից
Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան՝ Հայաստանի Արմավիրի մարզից` «պեպինո» խճանկարային վիրուսով մթերքը հայտնաբերելուց հետո: Այս մասին գրում է Ria-ն։
««Ռոսսելխոզնադզոր»-ն անհրաժեշտ է համարում 2020 թ. դեկտեմբերի 14-ից արգելել լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան, որն արտահանվել և (կամ) արտադրվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում՝ պեպինո խճանկարային վիրուսի Ռուսաստանի Դաշնությունում տարածումը կանխելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից լոլիկ և խնձոր ներմուծել Ռուսաստան` այս երկրի արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան