Վազգեն Մանուկյան. Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը շարունակելու են անել Հայաստանի հետ
«Մեր պայքարը քաղաքական չէ, իշխանափոխության պայքար չէ, ազգային պայքար է: Ազգային պայքար մեկ էլ մղել ենք 200 տարի, 1000 տարի առաջ»,- ԱԺ դիմաց հանրահավաքում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Վազգեն Մանուկյանը:
Նա ընդգծեց՝ նույնն է, օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջ պետությունը:
«Այն, ինչ արվեց Արցախի հետ, նույնը հիմա շարունակելու են անել Հայաստանի հետ»,- նշեց Վ.Մանուկյանը:
Վարչապետի թեկնածուի խոսքով, մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակ ունեցող, 2,5 տարում ամեն ինչը ոչնչացավ:
«Այս նույն հարթակից ես եղել եմ այն առաջնորդներից, որ տարել եմ ձեզ հաղթանակի, և մենք ունեցել ենք անկախ պետություն, ղեկավարել եմ բանակը, գնացել ու հաղթել ենք: Այժմ նույնպես ասում եմ ձեզ՝ գնանք ու միասին հաղթենք: Երկար տևել չի կարող: Ինչքան տևի, այնքան ավելի կործանում է մեր Հայաստանի համար:
Ծնկի իջած ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից: Նորից ոտքի կանգնենք, գնանք առաջ, առջևում տեսնում եմ՝ ինչպես ենք նորից զարգանում, հզորանում, արդար պետություն դառնում՝ բավարարող իր քաղաքացիներին:
Բոլորս միասին դեպի հաղթանակ»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շարունակելու եմ գծել առանց Նիկոլի Հայաստանի քարտեզը. Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ ԱԺ դիմաց
- Գործ ունենք հոգեպես անառողջ մարդու հետ. Արթուր Ղազինյան
- Փաշինյանը ԱԺ-ում հերթական սուտ խոսելու առիթ պետք է չունենա. Իշխան Սաղաթելյան
- Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղում վարչապետի աթոռը բռնազավթած անձին
- Արթուր Վանեցյան. Այլևս ակնկալիք չունենք, ունենք պահանջ
- Մենք չենք ուզում ցնցումներ, մեզ հանրային համերաշխություն է պետք. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանի առաջին քայլը պետք է լինի մեծ պապիկի դերում կայունացումը ապահովելը. Թագուհի Թովմասյան
- Վազգեն Մանուկյանը ձեր վերջին փրկօղակն է, եթե տրամաբանելու ունակ եք իհարկե. Միքայել Մինասյան
- Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքագետների, ռազմական և մեդիա փորձագետների հետ
- «Վազգեն Մանուկյանի՝ 10 տոկոս անասունների ընտանիքների մասին խոսքը վիճակագրական տվյալների մասին է»
- Հաջորդ հաղթանակի կերտման՝ Վազգեն Մանուկյանի ծրագիրը
- Վազգեն Մանուկյանի և քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ մեկնարկեց երթ՝ դեպի կառավարական առանձնատուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան