Դավիթ Նահապետյանը՝ ԿԲ խորհրդի անդամ, Վահե Ղալումյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ
Խորհրդարանն այսօր Հաշվեքննիչ պալատի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամներ, ինչպես նաև ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրում։
Հիշեցնենք, որ որպես Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամի թեկնածու` իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր Կարեն Առուստամյանին։ Իշխանության՝ ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Դավիթ Նահապետյանն է։ Իսկ որպես ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը» ներկայացրել էր Վահե Ղալումյանի թեկնածությունը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները։
Նա հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամի ընտրության համար անցկացվող քվեարկությանը մասնակցել են ԱԺ 132 պատգամավորներից 84-ը։ Այսպես, Կարեն Առուստամյանի պաշտոնավարմանը կողմ է քվեարկել 79 և դեմ՝ 3 պատգամավոր։ Քվեաթերթիկներից 2-ը անվավեր են ճանաչվել։
Արդյունքները ներկայացնելուց հետո Վահագն Հովակիմյանը սպասեց, որպեսզի ԱԺ նախագահը հայտնի՝ Կարեն Առուստամյանն ընտրվե՞լ է, թե՞՝ ոչ։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանլ էլ ասաց. «Որոշումը չի ընդունվել, շարունակեք»։
Այունհետև Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԿԲ խորհրդի անդամի համար անցկացված քվեարկության արդյունքները.
«Քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր։ Դավիթ Նահապետյանի պաշտոնավարմանը կողմ է քվեարկել 81 և դեմ՝ 1 պատգամավոր։ Երկու քվեաթերթիկ անվավեր է համարվել»,- տեղեկացրեց Վահագն Հովակիմյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ որոշումն ընդունվել է, ապա շնորհավորեց թեկնածուին։
Ինչ վերաբերում է ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը, ապա Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցած 84 պատգամավորներից Վահե Ղալումյանի օգտին են քվեարկել 77 պատգամավոր։ Դեմ քվեարկած պատգամավորների թիվը 4 է, անվավեր ճանաչված քվեաթերթիկները 3-ն են եղել։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ որոշումն ընդունվել է։
Ապա նա հայտնեց, որ նամակով կդիմի ԱԺ երեք խմբակցություններին՝ Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու խնդրանքով։
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլական Վահե Ղալումյանը կարող է դառնալ Աժ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահը
- Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանը
- ԿԲ խոհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրում է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են