Քաղաքական 10:55 10/12/2020 Աշխարհում

Թուրքական ստվերային ուլտրա-ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորումը՝ Եվրոպայի թիրախում

Թուրքական ստվերային ուլտրա-ազգայնական խմբավորումը Եվրոպայում էլ ավելի է ուշադրության կենտրոնում հայտնվել, երբ նոյեմբերին ֆրանսիացի պաշտոնյաներն արգելեցին նրանց՝ բռնի գործողություններ և ատելության խոսքեր հրահրելու համար:

«Գորշ գայլերը» տասնամյակներ շարունակ գործում են Թուրքիայում և մեղադրվում են քաղաքական մղումներով բռնությունների մեջ՝ հիմնականում էթնիկ քրդերի և Թուրքիայի ալևի աղանդավորական փոքրամասնության դեմ: Բայց ազդակներ կան, որ խումբն ընդլայնում է իր գործունեությունն արտերկրում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Հոկտեմբերի վերջին ֆրանսիական ոստիկանությունը հաղորդեց, որ Լիոնի մերձակայքում գտնվող Դեքինս-Շարպիե քաղաքում չորս մարդ է վիրավորվել թուրք ազգայնականների և հայերի միջև բախումների հետևանքով, որոնք գրանցվել են Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ: Իսկ նոյեմբերին Լիոնից դուրս գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը պղծվեց դեղին գրաֆիտիներով:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ավելի ուշ Twitter-ում հայտարարեց, որ այդ խմբավորումն արգելված է Ֆրանսիայում՝ ասելով, որայն «խտրականություն և ատելություն է տարածում բռնի գործողությունների միջոցով»:

Թուրքիայի արտգործնախարարությունն անմիջապես արձագանքեց՝ շարժումը որակելով «խայտառակ»՝ առանց իրականում ընդունելով «Գորշ գայլերի» գոյությունը:

Ֆրանսիայի արգելքն այն ժամանակ էր, երբ Թուրքիայի պաշտոնատար անձինք վերջին շաբաթներին խստորեն քննադատում էին Ֆրանսիայի կառավարության գործողություններն իսլամիստական ծայրահեղականության դեմ: Այդ լարվածությունը վերածվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև փոխադարձ վիրավորանքների:

Դառնալով արգելքին՝ Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրեց Ֆրանսիայի կառավարությանը չափից մեծ արձագանք դրսևորելու մեջ:

«Գորշ գայլերը» Թուրքիայում

Ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր»-ին քաղաքական առումով որակում են «իդեալիստական շարժում»:

1968 թվականին այն հիմնադրվեց որպես ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ռազմականացված թև, որն այժմ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) քաղաքական դաշնակիցն է:

Հաղորդվում է, որ տարիների ընթացքում խումբը ներգրավված է եղել Թուրքիայում քաղաքական դրդապատճառներով սպանությունների մեջ, հիմնականում ձախ քաղաքական առաջնորդների և էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների:

Թուրքական լրատվամիջոցներում հերքեցին, թե այդ խմբավորումները գործում են Թուրքիայի սահմաններից դուրս:

«Այսօր այդպիսի կազմակերպություն գոյություն չունի, և գայլի խորհրդանիշն օգտագործում են բոլորը»,-«Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ֆրանս-թուրքական ֆեդերացիայի ղեկավար Օրհան Իլհանը:
Այնուամենայնիվ, ըստ Ստամբուլում գործող «Gazete Duvar» լրատվականի սյունակագրի, թուրք ազգայնականները, որոնք համակրում են «Գորշ գայլերին», շարունակում են ակտիվ լինել Եվրոպայում՝ տարբեր կազմակերպությունների ներքո:

Եվրոպայում «Գորշ գայլեր» անունով պաշտոնական կազմակերպության բացակայությունը չի նշանակում, որ չկա որևէ քաղաքական շարժում, որն իրեն «Գորշ գայլեր» է անվանում:

ԵՄ-ն՝ ընդդեմ ահաբեկչության

Ֆրանսիայի իշխանությունների կողմից արգելքից հետո եվրոպական այլ երկրների պաշտոնյաները խնդրել են նման գործողություններ իրականացնել ծայրահեղական կազմակերպությունների դեմ ընդլայնվող արշավի շրջանակներում:

Եվրախորհրդարանի չորս իտալացի անդամներ առաջարկել են «Գորշ գայլերին» ներառել Եվրամիության ահաբեկչական ցուցակում` ասելով, որ այն կապ ունի թուրքական ծայրահեղ աջ և արմատական իսլամիստ ուժերի հետ, ինչպես նաև խմբի որոշ անդամներ Եվրոպայում զբաղվել են ապստամբ և ապակայունացնող գործունեությամբ»:

Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Բունդեսթագը միջնորդություն է ընդունել, որով կառավարությանը կոչ է արվել անօրինական ճանաչել խմբի դուստր կառույցներին, կանխել առցանց ագիտացիան և վերահսկել գործունեությունը:

«Այժմ հերթը «Գորշ գայլեր»-ինն է: Մենք հնարավորություն ունենք դադարեցնել նրանց գործողությունները մարդկանց դեմ, ովքեր միասին և խաղաղ ապրում են»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Գերմանիայի ընդդիմադիր օրենսդիր Սեմ Օզդեմիրը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}