Ովքեր են եղել Երևանից Բաքու մեկնած օդանավում
Երևանից Բաքու մեկնած օդանավը տեղափոխել է Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին news.am-ին հայտնել են ԱԳՆ-ից:
«Երևանից-Բաքու մեկնած օդանավի առնչությամբ հայտնում ենք, որ դեկտեմբերի 8-ին Հայաստան է ժամանել Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը
Ըստ նախատեսված ծրագրի՝ պատվիրակությունն այնուհետև ուղևորվել է Բաքու: Հայտնում ենք նաև, որ պատվիրակությունը Երևանից-Բաքու էր մեկնել Իտալիայի կառավարությանը սպասարկող օդանավով, որը ստացել էր թռիչքի անհրաժեշտ թույլտվությունները»,- հայտնել են ԱԳՆ-ից:
Ինչ հարցեր են քննարկվել ՀՀ-ում ու ինչ պիտի քննարկվեին Ադրբեջանում, որ իշխանությունները հարմար են գտել Երևան -Բաքու ուղիղ չվերթը՝ ԱԳՆ-ն չի հայտնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում