ՀՀ կառավարության նիստը սկսվեց ուշացումով
Կառավարությունն այսօր առաջին անգամ 4 րոպե ուշացումով սկսեց հերթական նիստը և Նիկոլ Փաշինյանն առանց նախաբանի անցավ օրակարգի քննարկմանը:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին» հարցը զեկուցեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Վերջինս հայտնեց, որ նախագծով առաջարկվում է 100 տոկոսով փոխհատուցել բարձրագույն և միջին մասնագիտական կրթական համալիրներում սովորող ուսանողների մի մասի ուսման վարձը: Ըստ նախարարի, աջակցության շահառուներն են այն ուսանողները, որոնք մասնակցել են ռազմական գործողություններին և նրանք, որոնց ծնողները կամ ամուսինը մասնակցել են պատերազմին:
Վահրամ Դումանյանը շեշտեց, որ շահառուների մասնակցությունը կհաստատվի զորացրված զինծառայողների զինգրքույկների համապատասխան նշումներով, իսկ զինկոմիսարիատների կողմից զորակոչվածների մասնակցության փաստը կհաստատվի համապատասխան լիազոր մարմնների տեղեկանքներով:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե երկրորդ կիսամյակն է փոխհատուցվում: Դումանյանը պատասխանեց, որ առաջին կիսմայակի մասին է խոսքը գնում, իսկ նրանք, ովքեր արդեն վճարել են ուսման վարձը՝ հետ կստանան այդ գումարը և կվճարեն հաջորդ կիսամյակի համար:
Կառավարությունը կողմ քվեարկեց նախագծին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին