«Հայրենիքի զգետնման սիմֆոնիա». Օգտատերերը արձագանքում են Արծրուն Հովհաննիսյանի գրքի գովազդին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զանգակ» գրատունը մի քանի օր է՝ գովազդում է ՊՆ ներկայացուցիչ, պատերազմի 45 օրվա ընթացքում ցինիկաբար հայ ժողովրդին խաբած և մեր պարտությանը նպաստած Արծրուն Հովհաննիսյանի «Հարձակման «Սիմֆոնիան» կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարվեստում» գիրքը։
Գովազդի տակ ֆեյսբուքյան մեկնաբանություններն ավելի քան խոսուն են։ Ահա մի քանիսը. «Այս ստախոսը դեռ գրքեր է՞լ է գրում», «Հայրենիքի զգետնման սիմֆոնիա», «Արծրունի հարձակման սիմֆոնիան իրականում կոչվում ա պարտվելու ռեքվիեմ», «Ես կսպասեմ «Հասարակությանը էշի տեղ դնելու և խաբելու սիմֆոնիան» գրքին», «Կամ էլ՝ մանիպուլյացիայի և ստի սիմֆոնիան»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան