Տնտեսություն 18:27 10/12/2020 Հայաստան

ԿԲ-ն ու կառավարությունը ի վիճակի չեղան մեր տնտեսությունը նախապատրաստելու այս արժեզրկմանը. Սուրեն Պարսյան

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Կառավարության տնտեսական թիմը ձախողել է, եթե այս կառավարությունը շարունակի իր գործունեությունը, ուշ թե շուտ սոցիալական բունտեր, խռովություններ են լինելու: Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի հետ զրուցել ենք դոլարի արժևորման, դրա հետևանքների, կառավարության արած ու չարած քայլերի մասին:

Panorama.am - Պարոն Պարսյան, Հայաստանում դոլարը շարունակում է թանկանալ: Ո՞րն է դրա պատճառը:

Ս.Պարսյան - Այս տարվա ֆինանսատնտեսական ցուցանիշները, պատերազմը կանխորոշում էին, որ տարեվերջին ունենալու ենք դրամի կտրուկ արժեզրկում: 10 ամիսների հաշվարկով ունենք  6,7 տոկոս տնտեսական անկում, տրանսֆերտների կրճատում, ներդրումների նվազում, ունենք նաև պատերազմական գործողություններ, որի ժամանակ ծախսվել է մեծ քանակությամբ դոլար, ապրանքները ձեռք են բերվել դոլարով, վճարվել կամ վճարվելու են դոլարով:

Բնականաբար, այս ամենն ազդում է շուկայի վրա: Արտարժույթի շուկան չէր կարող չարձագանքել: Բացի այդ, կարևոր գործոն է սպասումները: Բիզնեսն ու հանրությունը սպասում էր, որ դրամն արժեզրկվելու է, նրանք սկսեցին նաև դոլար ձեռք բերել, այսինքն՝ այս ամենի հետ զուգահեռ սպեկուլյատիվ գործընթաց առաջացավ: Կենտրոնական բանկն ու կառավարությունը ի վիճակի չեղան մերտնտեսությունը նախապատրաստելու այս արժեզրկմանը:

Դա անխուսափելի էր՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանի մյուս երկրների արտարժույթների արժեզրկումը: Հայկական դրամն էլ տրամաբանորեն պետք է արժեզրկվեր, հակառակ դեպքում մեր արտահանվող ապրանքները կդառնային ավելի թանկ ու արդեն իսկ դարձել են ավելի թանկ: 

Այս ամենին պետք է պատրաստվեինք, որպեսզի ավելի քիչ կորուստներ ունենայինք։ Դրամի արժեզրկումը կանխատեսելի էր, բայց պետք է լիներ կարգավորվող, որպեսզի մեղմվեր սոցիալապես խոցելի խմբերի համար հնարավոր խնդիրները: Դիցուկ վերանայվեր թոշակները, աշխատավարձերը, նպաստները, որոշակի սոցիալապես խոցելի խմբերի համար սուբսիդավորվեր մի շարք ապրանքներ: Օրինակ, դեղորայքն է կտրուկ թանկացել, որը, ըստ էության, խիստ առաջին անհրաժեշտության ապրանք է:

Ունենք իրավիճակ, որ կառավարությունը, ժողովուրդը, տնտեսությունը բացասական սպասումների մեջ են, և այս պրոցեսը շարունակվելու է հաջորդ շաբաթների, ամիսների ընթացքում: Կենտրոնական բանկը ժամանակ առ ժամանակ դոլար է ներարկում տնտեսության մեջ ի հաշիվ պետական պահուստների, որպեսզի կտրուկ տատանումներ չլինեն: Եթե այդ ներարկումները չլինեին, հիմա կարող էր դրամը  դոլարի նկատմամբ մեկ օրվա ընթացքում հասներ 550-560-ի: Այսքան փոքր տատանումը ի հաշիվ Կենտրոնական բանկի պահուստների է, որոնք ուղղակի մաշվում են, ավելի ու ավելի են կրճատվում:

Panorama.am - Որքա՞ն ժամանակ կարող են ներարկել, որքա՞ն կբավարարի:

Ս.Պարսյան - Անշուշտ, չեն կարող երկար պահել այս կուրսը: Պահուստներն էլ անսպառ չեն: Մասնավորապես, հուլիսին կազմում էր մոտ 2,8 միլիարդ դոլար: Վստահաբար կասեմ, որ արդեն մի քանի հարյուր միլիոն ծախսվել է այդ գումարներից: Մարտի 15-ից  մարտի 30-ն ընկած ժամանակահատվում, երբ մի քանի օր դրամը կտրուկ արժեզրկվեց, մի քանի օրում Կենտրոնական բանկը 122 միլիոն դոլար ներարկում էր արել, որպեսզի փրկեր այդ տատանումը: Պատկերացրեք, թե այս տատանման ժամանակ ինչքան գումար է ծախսել, որպեսզի այս իրավիճակն ինչ-որ ձևով կառավարելի դարձնի:

Բացասական սպասումներ կան, այդ սպասումները հաղթահարելու  թիմ և ծրագրեր չունի ոչ կառավարությունը, ոչ Կենտրոնական բանկը: Այս իրավիճակից ավելի փոքր կորուստներով դուրս գալու հնարավորություններ կան, սակայն գործող իշխանությունը, հատկապես նրա տնտեսական թիմն ուղղակի պատրաստ չի այս ամենին, շարունակում են հին մոդելներով, գործիքակազմով լուծել այս խնդիրները, որոնք այլևս այդ գործիքակազմերին համապատասխան չեն:

Panorama.am - Ի՞նչ քայլեր պետք է արվի հետևանքները մեղմելու համար, որոնք չի կարող անել այս կառավարությունը

Ս.Պարսյան- Գնաճն անխուսափելի էր: Ինչպես նշեցի, պետք է վերանայվեր սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները, աշխատավարձերը, թոշակները, նպաստները: Որոշակի ապրանքների համար սուբսիդավորման քաղաքականություն նախատեսեին, որպեսզի գները չաճեին: Այդ ամենի համար, բնականաբար, գումար էր պետք պետական բյուջում, իսկ մեր կառավարությունը որդեգրեց ծայրահեղ լիբերալ հարկային քաղաքականություն, որի արդյունքում համահարթեցվեցին հարկերը, դրա արդյունքում մոտ 40 միլիարդ դրամ գումար քիչ հավաքագրվեց, դրան գումարվեց ճգնաժամի բացասական հետևանքներն ու արդյունքում, 9 ամիսների հաշվարկով, նախորդ տարվա համեմատ, մոտ 7 տոկոսի չափով հարկային եկամուտների նվազում ունեցանք:

Այս ճգնաժամը կանխատեսելի էր, բայց մեր պետական համակարգը պատրաստ չէր, կառավարման արդյունավետությունը շատ ցածր էր: Այդ խնդիրները հիմա ավելի են սրվում: Բոլոր երկրներն են նմանատիպ խնդիրների առաջ կանգնած, բայց ի հաշիվ պետական կառավարման արդյունավետության, ինստիտուտների ճիշտ արձագանքման, կարողանում են հաղթահարել այդ դրանք:

Ցավոք, մեր պետական համակարգը պատրաստ չէր, դարձյալ լիբերալ ծայրահեղ մոտեցումներով կարծում են՝ կարող են հաղթահարել այս ճգնաժամը, այսինքն, եկեք թողենք ամեն ինչ շուկային, շուկան թող որոշի՝ ինչքան ապրանք է արտադրում, որքան աշխատավարձ է վճարում, ինչքան եկամուտ է տալու: Դրա արդյունքում ունենք այս վիճակը:

Չնայած, այսպես ասած, տնտեսական հեղափոխության միֆի, 2019 թ-ին 2018-ի համեմատությամբ աղքատությունն ավելացել է շուրջ 3 տոկոսով, ծայրահեղ աղքատությունը՝  0,4 տոկոսով: Կարծում եմ՝ դա լավ օրվա մասին չի խոսում: Գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, իսկ եկամուտների անհավասարաչափ բաշխումն ավելի է խորացել:

Panorama.am - Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել դոլարի արժևորումը:

Ս.Պարսյան - Միանաշանակ այս ամենի հետևանքներն արդեն իսկ արտահայտվում են՝ աշխատատեղերի կորուստ, մեծ թվով բիզնեսներ, հատկապես փոքր ու միջին, փակվում են: Սահմանները բացվելուն պես մարդիկ գնալու են, որով ամենամեծ հարվածը կհասցվի մեր տնտեսությանը, քանի որ այդ մարդիկ Հայաստանից դուրս գալով՝ եկամուտ, արդյունք չեն ստեղծի, ավելի մեծ խնդիրներ կառաջանան Հայաստանի տնտեսության համար:

Դրամի արժեզրկման հետևանքով հնարավոր է ունենանք էներգակիրների գների աճ, արդեն իսկ ունենք: Մասնավորապես, բենզինի, դիզելային վառելիքի, հեղուկ գազի դեպքում ունենք բարձրացում, իսկ սեղմված գազի համար, որը բնակչությունն է սպառում, հնարավոր է նաև սակագնի վերանայում, քանի որ սակագնի հաշվարկի ժամանակ  դոլարի փոխարժեքը եղել է 490 դրամ, հիմա անցել է 520-ը: «Գազպրոմ Արմենիան» կարող է հայտ ներկայացնել գազի սակագնի վերանայման վերաբերյալ: Պետք է ռուսական կողմի հետ բանակցեն, որ հունարի 1-ից սահմանի վրա գոնե իջեցվի գազի գինը:

Սրանք քայլեր են, որոնք համալիր պետք է արվեն: Մեկ անձի անելիք չէ, պետական կառավարման ինստիտուտները զուգահեռ, ներդաշնակ պետք է աշխատեն:

Panorama.am - Ելքը տեսնում եք կառավարության հրաժարականը, տնտեսական նոր քաղաքականությունը:

Ս.Պարսյան - Կառավարությունը, տնտեսական, ֆինանսական թիմը ձախողել է, ի վիճակի չեն խնդիրները ձևակերպել, դրանց համապատասխան լուծումներ առաջարկեն: Դրանք ուղղակի 2,5 տարի վայելել են իրենց բարձր աշխատավարձերը՝ ոչինչ չստեղծելով, ոչինչ չանելով մեր երկրի, տնտեսության, ազգաբնակչության համար: Զուգահեռաբար պարտք են կուտակել այս 2,5 տարվա ընթացքում:

Panorama.am - Կառավարությունը չի ուզում գնալ, բայց ի՞նչ է հնարավոր ապագայում։

Ս.Պարսյան - Ոչ երնեկ մնացող, եկող կառավարությանը: Սոցիալական խնդիրները ոչ այս, ոչ հաջորդ կառավարության ժամանակ բոլորը չեն լուծվելու: Ուշ թե շուտ լինելու են սոցիալական բունտեր, խռովություններ: Մարդիկ գնալու են, կառավարությունից պահանջելու են իրենց կորուստները: Օր-օրի ավելանալու է այս անարդարության զգացումը: Այս իշխանություններին նույնիսկ չի փրկելու հների թալանը վերականգնելու ուղերձներն ու խոսքերը, քանի որ հներից շատերն արդեն 2,5 տարում իրենց կապիտալները Հայաստանից դուրս են տարել: Այս 2,5 տարում չկարողացան նույնիսկ այդ գումարները վերադարձնել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}