Վարուժան Գեղամյան․Ալիևը հայտարարեց՝ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է»
Թուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ի․ Ալիևը այս րոպեներին ընթացող «Հաղթանակի զորահանդեսին» հայտարարեց.
«Ադրբեջանը մոտ 30 տարի գրավված էր... Իրականում Հայաստանի ագրեսիվ և բռնի քաղաքականությունը սկսվել է դեռ 1980-ականներին վերջերին։ Այդ ժամանակ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող հարյուր հազարավոր ադրբեջանցի իրենց հայրենական հողերից վտարվել է։ Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է։ Մեր ժողովուրդը այդ տարածքներում դարերով ապրել է։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը այդ մարդկանց գաղթեցրել է»։
Զանգեզուրը Սյունիքն է, Գյոյչան՝ Սևանը, իսկ Իրևանը՝ Երևանը։
Հուսամ, որ հիմա, Ի. Ալիևի և Էրդողանի բերանից հնչող այս ուղիղ սպառնալիքից կհասկանաք, որ մեր ապաշնորհների շնորհիվ մենք հիմա նոր վտանգների առջև ենք կանգնած։
Իսկ ձեզ համոզում են, որ ամեն ինչ լավ է, «հեսա ճամփեքը բացվելու են», «առևտուր ենք անելու» ու «լավ ենք ապրելու»։ Կարող է ապրեք լավ, բայց ոչ Հայաստանի տարածքում»։
Ի. Ալիևը այս րոպեներին ընթացող «Հաղթանակի զորահանդեսին» հայտարարեց. «Ադրբեջանը մոտ 30 տարի գրավված էր... Իրականում...
Posted by Varuzhan Geghamyan on Thursday, December 10, 2020
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան