Վարդան Բալյան. Սկսում ենք նոր շարժում, Վերածննդի շարժում
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Բաքվի զորահանդեսը որևէ կասկած չթողեց՝ ի՞նչ է պետք անել։ Պետք է վերածնվել հարյուրապատիկ ավելի ուժեղ, ցանկացած թշնամու համար մահաբեր ու սարսափելի։ Ալիևի ու Էրդողանի ելույթները վկայություն են, որ չի կարող լինել Արցախյան հարցի լուծում, որ կբավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին։
Այս ակնհայտ պացիֆիստական, հայ ազգի ու պետության գոյությունը վտանգող տեսակետը պետք է նետել պատմության աղբանոցը։ Եվ չկա Արցախի հարց որպես այդպիսին, կա միայն Հայկական հարց, Հայության հարց։ Չկա Հայաստանի ու Արցախի ժողովուրդ, կա միասնական հայ ժողովուրդ, հայոց ազգ, որին թուրքն այսօր հրապարակավ սպառնաց պետականազրկումով ու հայրենազրկումով։
Եվ այս սպառնալիքը ստիպում է յուրաքանչյուրիս գործել, դեն նետել կեղծ քաղաքական օրակարգերը և իշխանազրկել այդ օրակարգերը սպասարկող բոլոր ուժերին։
Սա իմ վերջին գրառումն է, որոշ իմաստով Բաքվում թաղված հայկական պսեվդոպետության մահախոսականը։
Սկսում ենք նոր շարժում, Վերածննդի շարժում, մեր համազգային վերածնման շարժում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին