Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նոր դեպք
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նոր դեպք, ապաքինվել է 3 045 պացիենտ։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 636 թեստ, այստեղից 11 718-ը՝ հակագենի արագ թեստով և 7 918-ը՝ PCR: Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 570 նոր դեպք:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 178 953 դեպք:
Ապաքինվել է ևս 3 045 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 148 332: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 43 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 657:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները