Կույրերի համար նախատեսված գրքերի հրատարակումը կդյուրինացվի
Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող, կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակության մատչելիությունը դյուրինացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վացերացնելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով, ՀՀ-ում մտավոր սեփականությունը պետք է լինի բավարար պաշտպանված, սակայն նաև պետք է լինեն բացառություններ, և այս պայմանագրին միանալով, ՀՀ-ն փաստում է, որ այն ստեղծագործությունները, որոնք հատուկ մշակում են անցնում, չեն համարվելու մտավոր սեփականության խախտումներ։
«Սա արվում է այն նպատակի համար, որ տեսողական հաշմանդամություն ունեցողների համար ևս հասանելի լինի արվեստը, և իրենք ավելի լավ կարողանան ինտեգրվել հասարակությունում։ Այսինքն՝ եթե որոշ ստեղծագործություններ հատուկ մշակում անցնեն, այլևս լրացուցիչ լիցենզավորման խնդիր չի առաջանա»,- ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարարը։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խնդրեց հստակեցնել՝ մտավոր սեփականությունը գրանցվելուց հետո՞ է մշակվում, թե՞՝ ցանկացած հեղինակային ստեղծագործության մասին է օրենքի նախագիծը։
Ի պատասխան Ավագ Ավանեսյանն ասաց՝ եթե որևէ հեղինակային ստեղծագործություն գրանցված է, ապա որևէ մեկն իրավունք չունի այն տարածելու.
«Սակայն այդ համաձայնագիրն ասում է՝ եթե ես այդ ստեղծագործությունը հատուկ մշակում եմ, որպեսզի հասանելի դարձնեմ, օրինակ, կույրերի համար, ապա ես պարտավորված չեմ համապատասխան վճարում իրականացնել մտավոր սեփանակության իրավունքն ունեցող անձին կամ հրատարակչությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան