Ոստիկանություն. Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են
Ոստիկանության պետի հանձնարարականով ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության կապիտան Սերգեյ Ղարիբյանի՝ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագրի վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ։
Տարածած հաղորդագրության համաձայն, քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են, և որ պաշտոնյաների կողմից են դրանք տրվել։
«Ծառայողական քննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, իսկ մինչ այդ զանգավածային լրատվության միջոցներին հորդորում ենք զերծ մնալ լարվածության տպավորություն ստեղծելու և ապաքաղաքական ոստիկանությանը իր գործառույթներին ոչ հարիր գործընթացների մեջ ներքաշելու փորձերից»,-նշում են ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին