Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում չեն արձանագրել հրադադարի ռեժիմի խախտումներ ու սադրանքներ
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ամբողջությամբ պահպանվում է, անցած մեկ օրում հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը:
«Խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման վերահսկողություն է իրականացնում։ Խաղաղապահ գործողության տարածքում իրավիճակը հանգիստ է: Հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել»,- տեղեկացրել է նա:
Սպայի խոսքով, 23 խաղաղապահ կետերում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմը:
Շփման գծում և Լաչինի միջանցքում իրականացվում է պարեկություն, ապահովվում է քաղաքացիական բնակչության տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 36 հազար մարդ։ Վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը, պետական, բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքը, գործում են խանութներ: Խաղաղապահների օգնությամբ էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգը վերականգնվել է 85 տոկոսով: Գազատարն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ ջեռուցումն իրականացվել է բնակելի շենքերի համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ավարտում են Ղարաբաղում երկու հիվանդանոցների վերականգնումը
- Լավրով. Մեր խաղաղապահների միջոցով ամեն ձևով կնպաստենք գերիների հնարավորինս շուտ փոխանակմանը
- Ռուս խաղաղապահների թեժ գծին ստացված դիմումների մեծ մասը Հադրութի շրջանում անհետացած զինծառայողների մասին է
- Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
- Ռուս խաղաղապահների շնորհիվ Բաքուն Արցախի երկու քաղաքացու է վերադարձրել հայկական կողմին
- Ստեփանակերտում բացվեց ևս մեկ դպրոց՝ ռուս խաղաղապահների նվերներով
- Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան