Խորհրդարանը հաստատեց 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, գրանցվել է 95 պատգամավոր։
Նախքան օրակարգային հարցերին անցնելը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանըի նախ քվեարկության դրեց երեկ քննարկված նախագծերը։
Այպես, ձայների 84 կողմ 14 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
«Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ևս ընդունվեց. կողմ էր քվեարկել 84 պատգամավոր, դեմ ձայներ չկային, ձեռնպահ քվեարկած պատգամավորները 3-ն էին։
Օրենսդիրն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Կողմ էին 84 և ձեռնպահ՝ 3 պատգամավորներ։
Հարակից հրապարակումներ`
- Բյուջետային պարտքի որևէ ռիսկն՝ անկայունության առաջացման լավագույն ճանապարհը կլինի. Ատոմ Ջանջուղազյան
- Թե համավարկը, թե ռազմական դրությունը տեղավորվում են բյուջեի սահուն կոնսոլիդացիայի մեջ. ԿԲ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին