Չհանդգնե՛ք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների ներկայացուցիչներին. Հայրենիքի փրկության շարժում
«Հայրենիքի փրկության շարժումը» հանդես է եկել հայտարարությամբ.
«Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր գոյությունը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադավ ու ծախու ռեժիմի անհապաղ հրաժարականն են պահանջում:
Փաշինյանին և մարզերում գործող նրա մանկլավիկներին, բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ և կամակատար դարձած որոշ ուժային կառույցների զգուշացնում ենք. չհանդգնե՛ք ահաբեկելով և ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում իշխող խմբի և նրա վարչապետի ազգակործան քաղաքականության դեմ:
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ստահոդ լուրերի տարածումն ու կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկման դատապարտված փորձերը:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջև իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվությունը և պահանջել ազգադավ կառավարության հրաժարականը: Հայրենիքի փրկության շարժումը չի հանդուրժի ձեր նկատմամբ որևէ սպառնալիք և բռնի ուժի կիրառում»:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Նիկոլ Փաշինյանի ազգադավ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մեջ փորձելով երկարաձգել իր...
Posted by Հայրենիքի փրկության շարժում on Thursday, 10 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Նիկո՛լ, դու քո յուրաքանչյուր րոպեն անցկացնելու ես վախով. Իշխան Սաղաթելյան
- Վազգեն Մանուկյան. Ադրբեջանի և Թուրքիայի համար Սյունիքն ավելի կարևոր է, քան Ղարաբաղը
- Կորցրեցինք մեր անվտանգության երաշխիքները. Վազգեն Մանուկյան
- Շարունակելու եմ գծել առանց Նիկոլի Հայաստանի քարտեզը. Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ ԱԺ դիմաց
- Գործ ունենք հոգեպես անառողջ մարդու հետ. Արթուր Ղազինյան
- Փաշինյանը ԱԺ-ում հերթական սուտ խոսելու առիթ պետք է չունենա. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Այլևս ակնկալիք չունենք, ունենք պահանջ
- Վանեցյան. Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին
- Իշխան Սաղաթելյան. Երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ
- Սպիտակ համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Ապարանի համայնքապետը և վարչական ղեկավարները ևս պահանջում են Փաշինյանի հրաժարականը
- Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ոստիկաններին է դիմում
- Իշխան Սաղաթելյան. Այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար
- Արթուր Վանեցյան. Իշխանությանը խորհուրդ եմ տալիս սթափվել ու չդիմել արկածախնդրության
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքները
- Դավիթ Համբարձումյանը կոչ է անում մյուս համայնքներին էլ միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին
- Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի հատուկ զգուշացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան