«Թույլ չենք տալու, որ մեր հայրենիքն ունենք Ալիևի կողմից ստորացված ղեկավար». Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Կառավարության դիմացից քայլերթ սկսեցին։
Նրանք հայտնեցին երթուղին, ըստ որի՝ շարժվելու են Ամիրյան փողոցով և Ազատության հրապարակում ավարտելու են իրենց ակցիան։
«Ուժային կառույցներով սեփական իշխանությունը պահող դավաճանն իրավունք չունի մնալ իր պաշտոնին։ Դավաճանին հեռացնելու ենք, չենք հանդուրժելու։ Թույլ չենք տալու, որ մեր հայրենիքն ունենք Ալիևի կողմից ստորացված ղեկավար»,- շեշտում են ակցիայի մասնակիցները։
Երթի ընթացքում նրանք անընդհատ վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան