Reuters-ը ներկայացրել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցների նախագծի տեքստը
ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ, որի ժամանակ տեղի է ունենալու Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկումը, «Reuters» գործակալությունը հրապարակել է ԵՄ անդամ երկրների ղեկավարների համար պատրաստված նախագծի տեքստը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել թուրք պաշտոնյաների և թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցում են ԵՄ-ի՝ Միջերկրական ծովի արևելյան ավազանում հորատման աշխատանքների կազմակերպմանը: Տեքստի նախագծում նշվում է, որ 2019-ից ի վեր այս ոլորտում գործող պատժամիջոցներին ԵՄ-ի կողմից ավելացվելու են լրացուցիչ ցանկ, իսկ անհրաժեշտության դեպքում այդ ցանկն ընդլայնվելու է:
«Թուրքիայի հետ հարաբերություններում բարելավում չի նկատվում, ուստի 2021թ. մարտին կայանալիք գագաթնաժողովում նոր քայլեր են ձեռնարկվելու», - նշված է տեքստում:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովը կմեկնարկի հարուստ օրակարգով
- Ֆրանսիայում կոչ են արել ԵՄ-ին գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ
- ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Արևելյան Միջերկրականի հարցը