Մեր եղբայրները անհետ կորած են, ոչ մի քայլ չեք ձեռնարկում. ակցիա իմքայլական Հայկ Գևորգյանի բակում
Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանությունների հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել իմքայլական պատգամավորների տան բակերում։
Այսօր մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն էին հնչեցնում Հայկ Գևորգյանի տան բակում։
«Հայկ Գևորգյա՛ն, դուք դավաճանել եք մեր հայրենիքը: Մեր ընկերներն ու եղբայրները անհետ կորած են, ոչ մի քայլ չեք ձեռնարկում»,- նեղսրտած նշում էին քաղաքացիները։
Նրանք պնդում են, որ այս իշխանոթյունը դավադրաբար հանձնել է մեր հայրենիքը.
«Մենք չենք համարում, որ դա զուտ հողակտոր է, դա մեր հայրենիքն է, որի համար մենք պատրաստ ենք եղել տալ մեր կյանքը։ Դուք դրա վրայով անցել եք։ Դո՛ւրս եկեք այդ դավաճանական կուսակցությունից, կանգնե՛ք այս ժողովրդի կողքին»։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավոր Լուսինե Բադալյանի մայրը եռման ջուր է լցել նրա հրաժարականը պահանջողների վրա. Mediaport
- Բողոքի ակցիա այն բակում, որտեղ բռնության էին ենթարկվել ակցիայի մասնակիցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան