Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն ձեռք բերված ջանքերը. Զախարովան՝ Ալիևի խոսքերի մասին
Քաղաքական հայտարարությունները պետք է խթանեն Լեռնային Ղարաբաղում կյանքի բնականոն ընթացքի կարգավորմանը, այլ ոչ թե խափանեն հակամարտության կարգավորման ընթացքում ձեռք բերված ջանքերը: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բաքվի ռազմական շքերթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը, Սևանը և Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ անվանելու հայտարարությանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեծ ջանքեր են ծախսվել, մեծ ջանքեր են ներդրվել: Եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել: Ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է չեղարկի այս ամենը»,- ասել է նա և ավելացրել․
«Այս աշխատանքը չափազանց տխուր է: Մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է խթանեն հենց այդ գործընթացները»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս «խելքի գալ»
- Վարուժան Գեղամյան․Ալիևը հայտարարեց՝ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին