ՀՅԴ-ական երիտասարդները ձվերով և կոչերով են դիմավորել կառավարություն մուտք գործող Փաշինյանին
Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձվերով և կոչերով են դիմավորել կառավարություն մուտք գործող Նիկոլ Փաշինյանին։
«Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք և հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների և հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։
Մեզ ու մեր ընկերներին նույնիսկ թուրքի հրետանու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ քո ավտոշարասյունով ժողովրդի վրա զենք պարզած մանկլավիկները կանգնեցնեն։
Դավաճա՛ն, հեռացի՛ր»,- նշված է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջում:
Այսօր ժամը 11:00-ին կառավարության դիմաց կայանալու է Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Ադրբեջանի և Թուրքիայի համար Սյունիքն ավելի կարևոր է, քան Ղարաբաղը
- Շարունակելու եմ գծել առանց Նիկոլի Հայաստանի քարտեզը. Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք՝ ԱԺ դիմաց
- Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը կշարունակվի վաղը կառավարության դիմաց 11:00-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին