Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար․ Դեռ վաղ է Մեղրիի ու Զանգեզուրի նկատմամբ պաշտոնապես տարածքային պահանջ ներկայացնել
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիղ Զուլֆաղարովը հարցազրույց է տվել Musavat TV-ի ուղիղ եթերում ու հայտարարել, թե «դեռ վաղ է Հայաստանի Մեղրիի տարածքի ու Զանգեզուրի նկատմամբ պաշտոնապես տարածքային պահանջ ներկայացնել, դա պետք է թողնել ապագային»: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Ադրբեջանի ոստիկանությունը, բանակը և անվտանգության ծառայությունը պետք է ամբողջությամբ տեղակայվեն ազատագրված տարածքներում, որպեսզի կարողանան կանխել այնտեղ բնակվող հայերի հնարավոր դիվերսիաները: Այնուհետև հայերի պահվածքին համապատասխան, մենք կամ հատուցում կպահանջենք կամ Զանգեզուրը: Չպետք է շտապել: Այս խնդիրները հնարավոր չէ արագ լուծել»,- ասել է Զուլֆաղարովը:
Զուլֆաղարովը անհրաժեշտություն է համարել թուրքական բանակի ներկայությունը Ադրբեջանում, ասելով.«Շատ լավ կլինի, եթե թուրք զինվորը կարողանա կանգնել ադրբեջանցի զինվորի կողքին: Բայց շփման գծում (Ղարաբաղի հետ շփման գիծ) թուրքական բանակի զինվորի ներկայությունը անհրաժեշտ չէ: Քանի որ Ադրբեջանի հանրապետության բանակն ուժեղ է և կարիք չկա, որպեսզի թուրքական բանակի զինծառայողը շփման գծում կանգնի՝ պաշտպանելու ադրբեջանցի զինվորին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան