Իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին հանձնել նաև 2014 թվականին հայ երիտասարդին գլխատած դիվերսանտներին․ Politik.am
Politik.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ երեք տարեց քաղաքացիական անձինք, ովքեր գտնվում էին Ադրբեջանում գերության մեջ, հետ են վերադարձվել հայրենիք՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Այս օրերին բավական ակտիվ քննարկվում է գերիների փոխանակման հարցը։ Բաքուն կարծես թե առաջարկում է փոխանակել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով։
Սակայն այստեղ կա մի նրբություն։ Ադրբեջանական կողմը ուզում է հետ ստանալ նաև հայտնի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին։ Հիշեցնենք, որ նրանք, այն դիվերսիոն խմբից էին, որը 2014 թվականի հուլիսի 10-ին դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել Քարվաճառի շրջանում։ ԼՂՀ հատուկ նշանակության ստորաբաժանումները վնասազերծել էին դիվերսիոն խմբին։ Գուլիևը և Ասկերովը համարժեք հոդվածով այժմ կրում են իրենց պատիժը։
Այս անցնող տարիների ընթացքում ադրբեջանական կողմը մշտապես է ցանկացել հետ ստանալ հանցագործ դիվերսանտներին, սակայն Երևանը հայտարարել է, որ նրանք ԼՂՀ իշխանությունների իրավազորության ներքո են և Բաքուն պետք է դիմի Ստեփանակերտին։ Հասկանալի է, որ Բաքուն հրաժարվում էր Ստեփանակերտի հետ որևէ երկխոսությունից և այդպես հարցը մնում էր։
Ի դեպ, Գուլիևն ու Ասկերովը դիվերսոն նեթափանցման ընթացքում քաղաքացիական անձ էին գլխատել։ Այս պահին կան տեղեկություններ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են նրանց հանձնել Բաքվին։ Սրա մասին ակնարկել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ուղիղ եթերներից մեկի ընթացքում ասել էր, որ խոսք է գնում նաև պատերազմից առաջ եղած գերիների փոխանակման մասին։
Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևերգյանից հասկանլու համար իրավիճակը այս հարցի շուրջ, սակայն նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին