Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված գերիներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից՝ նշելով, որ այցի մանրամասները չեն հրապարակվելու։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք գերիներ: Նրանք տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին