Ռուսաստանն այսօր մեր բացակա իշխանության փոխարեն պատասխանեց մեր հասցեին լկստված Ալիևին և Էրդողանին. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Փորձեմ պարզ բացատրել, որ նոյեմբերի 9-ից սկսած մենք պետություն չունենք։
Պետությունը, նախևառաջ, ենթադրում է որոշակի տարածքում ապրող որոշակի բնակչության վրա որոշակի իշխանության իրագործում։
Պատկերավոր ասած.
Տարածք + Իշխանություն + Բնակչություն = Պետություն
1. Տարածք
Մենք չունենք այլևս որոշակի տարածք, քանզի արևելյան սահմանագծի գրեթե ողջ երկայնքով այդ տարածքի սահմանները որոշվում են գյուղացիա-կամավորականա-չոբանա-գեոպրոմմայնինգա-խառը բանակցությունների տարբերակով և մենք գրեթե ամեն օր ունենք մի քանի հեկտարով փոքրացող տարածք։
2. Իշխանություն
Մենք այս պահին չունենք իշխանություն ոչ միայն այն պատճառով, որ ազգային աղետից հետո այն կորցրել է ներքին լեգիտիմությունը, իսկ արտաքինը՝ լոկ արարողակարգային է։ Այլ նաև այն պատճառով, որ մեր սահմանների ճշգրտմամբ, մեր գերեվարված և զոհված քաղաքացիների և այլ բազում հարցերով զբաղվում է ԱՅԼ պետության իշխանություն։ Որն իդեպ այսօր մեր բացակա իշխանության փոխարեն պատասխանեց նաև մեր հասցեին լկստված Ալիևին և Էրդոգանին։
3. Միակ բաղադրիչը, որ դեռ գոյություն ունի, բնակչությունն է։
Այսինքն ներկայացված բանաձևով մենք պետություն չունենք, ունենք միայն բնակչություն.
Բնակչություն = Պետություն
Հ.Գ. Սահմանները բացելուց և/կամ այլ երկրների անձնագրերն ավելի հեշտ տրամադրելուց հետո մենք սա էլ կարող է չունենանք։
Ես դեմ եմ այս իրականությանը։ Իսկ դու՞ք»։
Հարակից հրապարակումներ`
- Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավեր, որքան սեփական գառաժի. Արմեն Աշոտյան
- Աշոտյան. Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան