Բաքվում Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս «խելքի գալ»
Բաքվում կայացած շքերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել «խելքի գալ»: Այս մասին գրում է Tass-ը։
«Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը դատապարտել են իրենց ժողովրդին փորձանքի: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից, տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի», - ասել է Էրդողանը ամբիոնից:
Նշվում է, որ Բաքվում անցկացվող զորահանդեսին մասնակցում են ավելի քան 3000 զինծառայողներ և մի խումբ թուրք զինծառայողներ: Ցուցադրվելու է մինչև 150 միավոր տեխնիկա։
Թուրքիայի նախագահը երեկ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Նախիջևանի շուրջ քննարկումների նպատակով կմեկնի Ադրբեջան
- Էրդողան․ Ղարաբաղում խաղաղությունը նոր հնարավորություններ է բացելու՝ այդ թվում Հայաստանի համար