Էրդողանը հայտնել է «Հայաստանի համար դռներ բացելու» պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետությունների միջև համագործակցության զարգացման համար Հարավային Կովկասում կարող է ստեղծվել «վեցյակի հարթակ»: Այս մասին գրում է «Ռիա․ռու»-ն։
Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
«Այսօր ես և եղբայրս քննարկել ենք վեց երկրներից` Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և ցանկության դեպքում Հայաստանից հարթակ ստեղծելու հնարավորությունը: Սա լավ համագործակցություն կլինի տարածաշրջանի զարգացման համար»,- ասել է Էրդողանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:
Նա նաև ընդգծել է,որ իբրև Անկարան տարածաշրջանում խաղաղության ջատագովն է: Էրդողանը նաև հայտնել է «Հայաստանի համար դռներ բացելու» պատրաստակամության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան