Տնտեսություն 14:30 10/12/2020 Հայաստան

Թաթուլ Մանասերյան. Քաղաքական այս թիմը պետք է հեռանա, քանի որ շատ լուրջ նյութական վնաս է հասցնում նույնիսկ իրենց ընտանիքներին

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայկական դրամի անկման պատճառների, հետևանքների, այդ համատեքստում կառավարության անգործության վերաբերյալ Panorama.am-ը  զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։

Panorama.am-Պարոն Մանասերյան, այսօր Հայաստանում դոլարի վաճառքի գինը հասավ 525 դրամի։ Որո՞նք են Հայաստանում արտարժույթի արժևորման պատճառները։
Թաթուլ Մանասերյան-Իհարկե, մտահոգիչ է փոխարժեքի նման տատանումը, թեև սպասելի երևույթ էր՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական գործընթացների դանդաղեցումը։ Հատկապես պատերազմական իրավիճակում երբեք ազգային արժույթը՝ այս պարագայում դրամը չի կարող կայուն մնալ։ Իհարկե ակնհայտ է, որ պատերազմից հետո տնտեսությունը դեռևս չի թևակոխել նույնիսկ վերակառուցման փուլ, վերականգնման միտումները դեռևս անհայտ են։ Ավելին ասեմ, նույնիսկ չկա ծրագիր այս փուլում որոշակի քայլեր կատարելու, գնահատելու իրավճակը։ Տնտեսական վնասների գնահատական որպես այդպիսին չի տրվել։

Ավելին ասեմ, 2021 թ. պետբյուջեն կազմված է առանց հաշվի առնելու 2020 թվականի իրողությունները։ Սա պարզապես անթույլատրելի է, նման պայմաններում հայտնի չէ, թե ինչով են զբաղված ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունները։ Սա առանձնապես մեծ արհեստավարժություն չի պահանջում, բայց այս պարագայում միակ բանը, որ արել են, իջեցրել են տնտեսական այնպիսի ցուցանիշ, ինչպիսին ՀՆԱ-ի աճն է։ Տնտեսագիտությունից հեռու, նույնիսկ ոչ գրաճանաչ մարդ կտեսնի ու կհասկանա, որ այս պայմաններում հնարավոր չէ ընդհանրապես տնտեսական աճ ապահովել։ Ինչո՞վ են զբաված կառավարության տնտեսական, ֆինանսական բլոկները, ընդհանրապես ԱԺ համապատասխան հանձնաժողովները, դրա համար փող են ստանում, պարգևավճար են ստանում։ Չկան այդ գնահատականները։ Ես ու իմ փորձագետ ընկերները պատասխանում ենք այն հարցերին, որոնք առաջին հերթին պետության պատասխանատվությունն է։ Ես կարծում եմ, որ այս պահին հնարավոր չէ միայն Կենտրոնական բանկի ջանքերով կայունացնել փոխարժեքը։ ԿԲ-ն իրենից կախված ամեն ինչ անում է այս ուղղությամբ։

Արդեն շատ լավ գիտեք, որ բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գներ ցատկ են կատարել, չասեմ բարձրացել են, և սա ապացույցն է այն հանգամանքի, որ ուղղակի պետությունը բացակայում է տնտեսության մեջ իր կարգավորիչ ու վերահսկիչ գործառույթներով հանդերձ։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ քիչ թե շատ կայուն փոխարժեք, ապա դա ոչ միայն  դրամավարկային, արժույթային քաղաքականության հարց է, այլև պետք է ակնկալել ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, պետեկամուտների կոմիտեի ու այլ գերատեսչությունների, ուզում եմ շեշտել, համագործակցված աշխատանք։ Հակառակ դեպքում կայուն փոխարժեքը հենց այնպես չի կարող լինել։ Իսկ այս գերատեսչությունները, ըստ էության, պարապուրդի են մատնված, ինչը վտանգավոր է։
Պետության այս երկու գործառույթները կարելի է հստակ արձանագրել, որ բացակայում են։

Panorama.am-Ստեղծված իրավիճակում փոխարժեքի միտումներն ինչպի՞սին են լինելու առաջիկայում։
Թաթուլ Մանասերյան-Ես նման կանխատեսում անել չեմ կարող մի պարզ պատճառով, ցանկացած օր  կարող է նոր փոփոխություններ բերել։ Փոխարժեքն ունի երկու կողմ, շատ պարզ բան եմ ասում, բայց ԱՄՆ ազգային արժույթն էլ իր գիծն ունի, որն առաջին հերթին կարող է ազդել դոլար-եվրո փոխարժեքի վրա, դրանով պայմանավորված էլ աշխարհի բոլոր արժույթներն առանց բացառության տատանվում են այս երկուսի շուրջ, քանի որ արժույթային աշխարհը երկբևեռ է։
Հայաստանի պարագայում միակ բանը, որ ես կարող եմ հիմք ընդունել ու փորձել գործոնային կանխատեսում անել, բացասական սպասումներն են, որոնք ազդում են փոխարժեքի վրա։ Բացասական սպասումների կառավարման հարցում ԿԲ-ն հաստատ անելիք ունի՝ համագործակցելով այն կառույցների հետ, որոնք արդեն նշեցի։ ԿԲ-ն պետք է իրականացնի ֆինանսական գործառույթները, մյուսները՝ վերահսկողական։ Բացասական սպասումները դրականի փոխելու համար, կամ դրանք նախ մեղմելու համար պետք է լինի կառավարություն։ Այսօր մենք կառավարություն չունենք։ Այն նոր նշանակումները, որ արվեցին, կարծես հատուկ նպատակ էր հետապնդում, որ հանրությունը սկսի կարոտել արդեն իրենց նախկիններին։ Էկոնամիկայի նախկին նախարարին որքան էլ ես քննադատել եմ, իր բանիմացությամբ մի քանի գլուխ բարձր է եղել, թույլ չի տվել այնպիսի հայտարարություններ, որոնք քրքիջ կառաջացնեն, ոչ թե ծիծաղ։ Ամոթ է, ուղղակի։

Նույնը վերաբերում է նաև ֆինանսների նախարարությանը, որտեղ այդպես էլ լայն մտահորիզոն չձևավորվեց Վարդան Արամյանից հետո։ Մակրոտնտեսական որևէ լուրջ բան հաշվի չի առնվում, ուղղակի մենք ունենք Հայաստանի Հանրապետության գլխավոր հաշվապահ՝ ի հարգանս այդ նախարարի։ Ինքը գանձապետ է եղել, ուրիշ բան չենք էլ կարող սպասել՝ ավելի լայն մտահորիզոն, առաջնահերթությունների ճշգրտում։ Եթե նա 2021 թվականի բյուջեում ներկայացնում է նույն հոդվածները՝ իրականությունից կտրված, վնասների փոխհատուցման, վերականգնման, վերակառուցման աշխատանքների համար որևէ բան չի նախատեսում, բայց պարգևավճարները լիուլի գրված են, ապա ես նման մարդուն սովորական ընկերությունում նույնիսկ հաշվապահ չէի վերցնի։ Ամոթ է։

Հայստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած երկիր, ունի զարգացման իր առաջնահերթությունները, և չի կարելի այդ աստիճան  չտեսնել այդ բոլոր հանգամանքները կամ շեֆի հրամանը կատարել։ Մարդ ուղղակի պետք է ունենա պարկեշտություն և դուրս գա, պետք է ընտրի՝ կամ իր հեղինակությունը, կամ շեֆի ասածը։ Երկուսից մեկը։

Panorama.am-Ի՞նչ կարող եք ասել դոլարի արժևորման հետևանքների մասին։
Թաթուլ Մանասերյան-Հետևանքների մասին ես նույնպես կանխատեսում անել չեմ կարող, քանի որ չկա կառավարությունը, ո՞վ պետք է մեղմի հետևանքները, բազմաթիվ անհայտներով հավասարում է։

Panorama.am-Նկատի ունեմ, ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել դոլարի արժևորումը՝ վերցված հենց այսօրվա փոխարժեքով։
Թաթուլ Մանասերյան-Այսօրվա փոխարժեքը դեռ սարսափելի չէ, եթե համեմատում ենք  հարևան երկրների, ընդհանուր իրավիճակի հետ, խուճապի մատնվելու կարիք չկա։ Առավել ևս կարիք չկա ավելորդ քայլերի գնալ, օրինակ պետք չէ դրամը դոլարի վերածել։ Մենք դրանով ավելի ենք վատացնում իրավիճակը։ Մեր եկամուտները ստանում ենք դրամով, դրամը դոլարի վերածելեով մենք արժեզրկում ենք դրամը, սա պետք է գիտակցեն բոլորը։ Ուղղակի պետք է զերծ մնալ դրանից։

Հասկանալի է, որ հիմա Հայաստանի Հանրապետություն ավելի քիչ արտարժույթ է մտնում, և դա էլ է փոխարժեքի տատանման պատճառներից մեկը։ Բայց ես կարող եմ ասել, որ հնարավոր է նաև հակառակ պրոցեսը, դրա համար հիմքեր ունեմ։ Եթե մեզ առիթ ընձեռվի մասնակցել տնտեսության վերականգնման գործընթացին և արժույթային քաղաքական մշակմանը, ապա մենք ունենք հստակ հայեցակարգ, թե որ պահին ինչ քայլեր կարող են օգնել երկրին։

Պետք է հաշվի առնել, որ տեսանելի ապագայում, այնուամենայնիվ, արտարժույթի ներհոսք Հայաստան հնարավոր է մարդասիրական օգնության տեսքով՝ դրամական հոսքերը ես նկատի ունեմ, ոչ թե իրեղեն։ Միլիոնավոր մարդիկ իրենց բարեկամներին կամ պարզապես ընկերներին արդեն սկսել են աջակցություն ցուցաբերել, ես հիմա շատ փոքր գործոն եմ ասում, բայց այն մեծ չափեր է ընդունելու։ Եթե մյուս հարցերը, ռիսկերը կառավարվեն պատշաճ ձևով, ապա վստահ եղեք, որ մենք չենք ունենա ավելի վաթար վիճակ, քան այսօր է։

Բայց պետք է կրկնեմ, դա պահանջում է աշխատանք այսօրվանից։ Եթե աշխատանքը չեղավ, ցավոք սրտի դոլարի փոխարժեքի համար ոչ 600 դրամը կարող է սահման լինել, ոչ 700 դրամը, ոչ էլ 800 դրամը։ Միջազգային պրակտիկայում նման դեպքեր եղել են, օրինակ Արգենտինայում արժույթը վերածվել է ուղղակի թղթադրամի։ Ես նման կանախատեսում ինձ թույլ չեմ տա անել, որովհետև հայ եմ։

Panorama.am-Այս պահին կարող ենք արձանագրել, որ պետք է պրոֆեսիոնալ, քրտնաջան, սրտացավ աշխատանք։
Թաթուլ Մանասերյան-Չէ, այդ մարդիկ պետք է հեռանան։ Պետք է հեռանան, քանի որ նրանք շատ լուրջ նյութական վնաս են հասցնում նույնիսկ իրենց ընտանիքներին, իրենց հարազատներին, ողջ ազգաբնակչությանը։ Սա շատ կոնկրետ է։ Եթե նրանք որոշել են գնալ ու ապրել արտերկրում, դա ուրիշ բան է, կարող են ամբողջ ունեցվածքը դոլարի վերածել ու թողնել գնալ։ Բայց պետք է գնան։ Սա վերաբերում է ամբողջ քաղաքական թիմին, տնտեսական բլոկը գերեվարված է, կարող եմ այսպես ասել։ Իսկ որոշ ղեկավարներ ընդհանրապես գաղափար չունեն, թե որտեղ են նստած ու ինչով են զբաղվում։ Ամբողջ թիմը պետք է հեռանա։

Panorama.am-Հակառակ դեպքո՞ւմ...
Թաթուլ Մանասերյան-Մենք արդեն հակառակ դեպքի պարագայում ենք ապրում։ Եթե դեռ չենք զգում, արդեն աղետ է։ Մենք այսօր սարսափելի ճգնաժամ ենք ապրում։ Եթե դա չեն հասկանում, կրկնակի աղետ է ու կրկնակի ճգնաժամ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}