«Իրավական ուղի». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներին ուղարկում են զորակոչի ծանուցագրեր
«Իրավական ուղին» տեղեկություններ է ստանում այն մասին, որ վարչապետի հրաժարականի պահանջով հանրային միջոցառումներին մասնակցող առանձին անձանց ուղարկվում են ծանուցագրեր՝ եռամսյա զորահավաքային զորակոչի ենթարկվելու մասին։
«Մեր տրամադրության տակ եղած փաստերը հիմք են տալիս եզրակացնել, որ քաղաքացիների այս զորակոչը կրում է քաղաքական բնույթ և նպատակ է հետապնդում ապօրինաբար արգելափակել քաղաքացիների սահմանադրական ազատությունները։
«Իրավական ուղին» պատրաստակամություն է հայտնում անվճար իրավաբանական օգնություն տրամադրել նշված հանգամանքներում զորակոչի ծանուցագիր ստացած անձանց՝ ընդհուպ վարչական դատարանում զորակոչի անհատական որոշման վիճարկումը։
Մեզ կարող եք դիմել՝ (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ [email protected] էլ.փոստով»,- ասված է «Իրավական ուղի»-ի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին