Կարծախի մաքսային անցակետում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել
Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ Կարծախի մաքսային անցակետում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի, 1970 թվականին ծնված Փ.Դ-ն՝ կես կիլոգրամ հերոին և 99 հաբ MDMA գնելու, պահելու, ներմուծելու և տարանցման մեղադրանքով: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ Թուրքիայի քաղաքացին փորձել է Վրաստանի տարածքով թմրանյութերը տեղափոխել Ուզբեկստան: Բեռնատարից որպես ապացույց առգրավվել են վերոնշյալ թմրանյութերը:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 260-րդ և 262-րդ հոդվածների մի քանի կետերով, ինչը ենթադրում է ցմահ կամ 8-20 տարվա ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան