«Հրապարակ». 1 տարի առաջ հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետի ավտոշարասյան միջից թիկնապահներն ավտոմատներ են պարզել ժողովրդի կողմը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրները երեկ որոշել էին տապալել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը՝ փակելով Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, բայց «ժողովրդի վարչապետը» նախապես ամեն ինչ պլանավորել էր՝ թիկնապահներ, զենք, զորք։ Հարյուրավոր ոստիկաններ ժամ առաջ փակել էին ճանապարհը, որով պետք է անցներ նա՝ կառավարական առանձնատներից մինչև ԱԺ։
Ապա տեսանյութերից պարզ դարձավ, որ 1 տարի առաջ հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետի ավտոշարասյան միջից թիկնապահներն ավտոմատներ են պարզել ժողովրդի կողմը, և եթե մեկը համարձակվեր անգամ ձվով հարվածել Փաշինյանի մեքենային, կրակելու էին։ Հայաստանի որևէ ղեկավար այս քան վախեցած ու պաշտպանված չի շրջել իր կառավարած երկրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: