Լքում եմ Ձեր շարքերը՝ հանուն փրկության. ոստիկանության մայոր
Ոստիկանության մայոր, Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության օպեր լիազոր Դերենիկ Ուզունյանը գրում է.
«Հարգելի՛ ծառայակից ընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում։ Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին:
Սա հիրավի ծանր որոշում էր, ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր-ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս ։
Աստված պահապան մեր Հայրենիքին»:
Հարակից հրապարակումներ`
- Ես չեմ պատրաստվում իմ մասնակցությունն ունենալ որևէ մեկի աթոռակռվին. ոսստիկանության սպա
- Ոստիկանություն. Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են
- Ոստիկանության աշխատակիցը լքում է համակարգը