Սեյրան Օհանյան. Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված է բնակչության ֆիզիկական գոյությունը
Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը գրում է.
«Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ,
ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ,
երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։
Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը»։
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն...
Опубликовано Seyran Ohanyan Четверг, 10 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ
- Սեյրան Օհանյան. Շատ վատ փաստաթուղթ է, դրա պատասխանատվությունը պետք է կրի այսօրվա իշխանությունը.168.am
- Սեյրան Օհանյան. Շարունակում եմ իմ ծառայությունը
- Սեյրան Օհանյանը չի վիրավորվել. նրանից ստացած հերթական դասը թշնամու համար շատ ցավոտ է եղել. Պողոսյան
- Սեյրան Օհանյան. Այլևս ակնհայտ է` Հայաստանի և Արցախի դեմ բոլոր սցենարները գրվում և մշակվում են Թուրքիայի ռազմաքաղաքական էլիտայի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան