Նոր հնարավորություններ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, Բանկի քարտապաններին առաջարկում է օգտվել մի շարք առավելություններից:
Բանկից մանրամասնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Gold, Visa Platinum, Visa Signature и Visa Infinite պրեմիում դասի քարտապանները կարող են օգտվել gg տաքսի ծառայությունից և երթևեկության դիմաց քարտով անկանխիկ վճարելիս՝ ստանալ մինչև 400 ՀՀ դրամ զեղչ Երևան քաղաքում և մինչև 250 ՀՀ դրամ զեղչ Գյումրի, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում յուրաքանչյուր ուղևորության դիմաց:
Զեղչը տրամադրվում է հաճախորդին հավելվածում պրոմո ծածկագրի տեսքով՝ ուղևորության դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում քարտով վճարում կատարելիս: Ակցիան գործում է մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը:
Բացի այդ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը կարող են օգտվել նաև Menu.am առաքման ծառայությունից՝ առաքման համար վճարված գումարի ետ վերադարձի հնարավորությամբ:
Պատվերի դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով՝ հաճախորդը կստանա առաքման գումարի ամբողջական ետ վերադարձ 24 ժամվա ընթացքում Menu.am հավելվածի իր հաշվին՝ բոնուսների տեսքով, որոնք հաճախորդը կկարողանա օգտագործել հաջորդող պատվերների ընթացքում։ Բոնուս ստանալու համար պատվերի դաշտում անհրաժեշտ է նշել #VisaMenu պրոմո ծածկագիրը: Յուրաքանչյուր ամսվա արդյունքում առավելագույն թվով պատվերներ կատարած հաճախորդները կպարգևատրվեն բոնուսներով` 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով և կկարողանան օգտագործել այդ գումարը հավելվածի շրջանակներում:
Իսկ շոփինգի բոլոր սիրահարներին առաջարկում ենք իրականացնել իրենց «Ձմեռային շոփինգը» դարձյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով: Հայաստանի տարածքից www.aliexpress.com կայքից կամ AliExpress հավելվածով կատարած 2 ԱՄՆ դոլարից սկսած պատվերի դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով վճարելու դեպքում՝ հաճախորդը կստանա զեղչ 1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Յուրաքանչյուր քարտը մասնակցում է «Ձմեռային շոփինգ» ակցիային մեկ անգամ: Զեղչը չի տարածվում VISA Business քարտատեսակի վրա: Ակցիան գործում է մինչև 2021թ․ հունվարի 31-ը:
Դարձի՛ր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան առանց մասնաճյուղ այցելելու՝ պարզապես անցնելով հետևյալ հղմամբ:
Մանրամասն տեղեկություններ՝
• gg տաքսի ծառայության հատուկ առաջարկի և զեղչերի վերաբերյալ կարելի է ստանալ campaign.team.gg/visa կայքից,
• Menu.am ակցիայի մասով կարելի է գտնել՝ www.vtb.am/ru/promotion/besplatnaia-dostavka-menu-am հղմամբ,
• «Ձմեռային շոփինգ» ակցիայի պայմանների վերաբերյալ կարելի է ստանալ՝ https://bit.ly/39Ssojl հղմամբ
կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է իր հաճախորդ ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման պայմանների բարելավման մասին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ՝ ՀՀ այլ ֆինանսական կազմակերպություններից գույքի գրավադրմամբ վարկեր գնելու նպատակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան