Իմքայլական Վահե Ղալումյանը կարող է դառնալ Աժ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահը
Խորհրդարանը քննարկում է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Վահե Ղալումյանի թեկնածությունը։
Իր խոսքում առաջադրված թեկնածուն նշեց, որ անցած երկու տարիների ընթացքում ինքը հանձնաժողովի աշխատանքներին վերաբերվել է ամենայն պատասխանատվությամբ.
«Համոզված եղեք, ընտրվելու դեպքում այդ աշխատանքներին կվերաբերվեմ ավելի մեծ պատասխանատվությամբ»։
Վահե Ղալումյանը վստահություն հայտնեց, որ իր անցած կյանքի աշխատանքային կենսագրությունը բավականին համապատասխանում է վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքներին:
«Տեղական ինքնակառավարման մասով 4 անգամ ընտրվելով Իջևանի ավագանու անդամ, բավականին ակտիվորեն եմ մասնակցել այդ գործերին, և այդ տարիների ընթացքում պատկերացում կազմել և այնուհետև իմ պատկերացումներն ավելացրել որպես Տավուշի մարզպետ աշխատած տարիներին»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ գյուղատնտեսության հետ էլ առնչվել է մանուկ հասակից, որոշակի ժամանակ անձամբ զբաղվել է անասնապահությամբ:
«Բնապահպանության առումով ես ուզում եմ ազնվորեն նշել, որ իմ պատկերացումներն ամբողջական չեն, բայց հանձնաժողովի և ԱԺ իմ գործընկների հետ միասին համոզված եմ, որ այդ բնագավառում նույնպես կարդարացնենք մեզ վերապահված պատասխանատվությունը»,- նշեց նա:
Հավելենք, որ հանձնաժողովի նախագահի ընտրությունը խորհրդարանում իրականացվելու է փակ քվեարկությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են