Աբրահամյան. Հայաստանի քաղաքական իշխանությունը ճիշտ հակառակն է անում՝ մեզ զրկելով պաշտպանվելու հնարավորությունից
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղելավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Բաքվում զորահանդեսի ժամանակ Ալիևի հնչեցրած հայտարարություններին, գրել է.
«Ալիևը նոր բան չասեց՝ Երևանը, Զանգեզուրը, Սևանն Ադրբեջանի պատմական տարածք հայտարարելով։
Սա ուղղված էր բոլոր նրանց, ովքեր մտքում կամ բացահայտ մտածում էին, թե Արցախը բեռ է և մեր խնդիրներն Արցախով են սկսում ու վերջանում։
Մենք պետք է պատրաստվենք հաջորդ պատերազմին՝ 1, 2, թե 10 տարի հետո, դեռ դժվար է ասել։
Սակայն մեկ նրբություն կա. մենք կհաջողենք այն դեպքում, երբ հենց այս պահից սկսենք մեր անվտանգության վերակառուցման, ապահովման նոր գործընթացը։
Բայց որքան ես եմ նկատում, Հայաստանի քաղաքական իշխանությունն ու դրա ղեկավարը ճիշտ հակառակն են անում՝ մեզ զրկելով պաշտպանվելու, արդյունավետ պայքարի բոլոր հնարավորություններից։
Այլ ելք չունեք՝ պետք է գնաք»։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Գեղամյան․Ալիևը հայտարարեց՝ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է»
- Թուրքագետ․Բաքվում շրջող այս բեռնատարը ծածկված է Արցախի ՊԲ խոցված տեխնիկայի ավտոհամարանիշով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան