Նույնիսկ Փաշինյանը չի համարձակվում ճանաչել Ղարաբաղը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու Փարիզի նախաձեռնությունները, ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքականություն չի սովորել:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) ընդունել էր մի բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը, ելույթ ունենալով ստորին պալատի նիստում, դեմ արտահայտվեց Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը:
«Այստեղ առաջնորդության որակները կարևոր են: Դուք իրավունք չունեք վեր կենալու և ասելու, որ այն պետություն է, որը հիմնված է ձեր խորհրդարանի որոշման վրա: Նույնիսկ Փաշինյանը չի համարձակվում դա անել, բայց դուք փորձում եք այն անցկացնել: Մակրոնը միգուցե բարկանա ինձ վրա այս երեկո, բայց մենք պետք է ճշմարտությունն ասենք»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասի Բաքվում կայացած մամուլի ասուլիսում ասել է Էրդողանը:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտնել է «Հայաստանի համար դռներ բացելու» պատրաստակամության մասին
- Բաքվում Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս «խելքի գալ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին