Քանի որ մեր հերոս տղաների հարցն է, ոչ մեկ մեր կողքին չէ. անհետ կորած զինծառայողի մայր
Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպեցին Գլխավոր շտաբի լրատվականի պետ Սամվել Ասատրյանի հետ: Նախքան հանդիպումը Սամվել Ասատրյանը լրագրողներին ասաց՝ այնպիսի հարցեր են քննարկվելու, որ փակ ինֆորմացիա է, չի ցանկանում լուսաբանվի:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանն ասաց, որ որևէ նորություն չի ասվել, կրկին ասել են՝ սպասեք:
«2 օր փորձեցին մեզ լռեցնել ինչ-որ բան ասելու համար, ընդամենն ասացին՝ ընթացքի մեջ է։ Այդ մարդն ուղղակի եկավ ու ասաց, որ սպասենք»,- նշեց նա:
Տիկին Անահիտի խոսքով, 50 օր է ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց որդիների մասին, տեղեկանան, թե երբ են Զանգելանի շրջանում, որտեղ զինծառայողները շրջափակման մեջ են ընկել, սկսվելու որոնողական աշխատանքները: Սակայն այդպես էլ երբեք հստակ պատասխան չեն ստացել:
Ծնողները դիմեցին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին՝ այսօր 5 ծնողի ընդունի, եթե իրենց հարցերին պատասխանի, շնորհակալ կլինեն, եթե չկարողանա պատասխանել՝ էլի շնորհակալ կլինեն:
«Մնացել է մենակ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը: Եթե արդյունք չտա, մնում է մենք մի ավտոբուս վերցնենք, զինվենք ու գնանք մեր երեխեքին գտնենք: Այլ ճար չկա: Ոչ մեկի վրա հույս չենք դնում, մեզ անընդհատ խաբում են»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը:
Ա. Ադոյանի խոսքով, եթե Օնիկ Գասպարյանն էլ ասի՝ պետք է սպասել, կփակեն միջպետական ճանապարհները, ոչ մեկ ոչ մի գործողություն չի անի, մինչև իրենց երեխաներին չգտնեն։
Ծնողները նաև նշեցին, որ արդեն 51 օր է իրենց անհետ կորած երեխաների հարցն են բարձրաձայնում, սակայն Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, պատգամավորներից որևէ մեկն իրենց հետ չի հանդիպել:
«Ո՞ւր է քաղաքապետը, պատգամավորները: Քաղաքապետը թող գա, ասի՝ ձեր կողքն եմ, ուր պետք է՝ գնանք: Կարևորն իրենց անկյունը տաք է, լավ դիրքավորված են: Քանի որ մեր հերոս տղաների հարցն է, ոչ մեկ մեր կողքին չէ: Մեր երեխեքն այնտեղ են՝ ցրտին, անձրևին, ձյանը: Վստահ ենք, որ մեր 40 երեխան էլ ողջ են:
Անգամ հնարավոր է իրենք էլ տեղյակ են, բայց իրենց ձեռք չի տալիս, որ մեր երեխաները տեղ հասնեն, քանի որ գաղտնիք է թաքնված այս ամեն ինչում»,- ասաց Ա. Ադոյանը:
Ծնողները նշում են՝ նորմալ մեկը լիներ, սրտացավ կլիներ, կհասկանային, որ այդ զինվորները գնացել են իրենց հայրենիքը պաշտպանելու, որ իրենք այսօր իրենց աշխատասենյակներում աթոռների վրա վրա նստած տաք օրեր անցկացնեն:
Անհետ կորած զինծառայողների ծնողները գնացին եկեղեցի՝ մոմ վառելու, հուսալով, որ Աստված իրենց կլսի:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ հետ են մեր երեխեքի արյան գնով գործարք կնքել, ի՞նչ են արել. Անհետ կորած զինծառայողի ծնող
- Անհետ կորածների հարազատները ձյան տակ սպասում են ՊՆ-ի պատասխանին, բայց հույս կապում են միայն Մուրադովի հետ
- «Դեմից հայն է խփել, հետևից թուրքն է խփել: Բենզինը լցեք, վառեք». Անհետ կորած զինծառայողի ծնող
- Թող Աննա Հակոբյանը գա, մեր դեմ կանգնի ու մեր պատասխանը տա. անհետ կորած զինծառայողի մայր
- Այս հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը, այդ մասին Փաշինյանն է ասել. անհետ կորածի հայր
- Անհետ կորածի ծնող. Մեր հարցը ո՞նց է լինելու, կառավարությունը ոչինչ չի անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան