Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին կհատկացվի ամսական 300 հազար դրամ
«Մինչև կարգավիճակի հստակեցումը առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին»,- կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» հարցը:
Նախարարը նշեց, որ գործող օրենսդրությամբ նախատեսված է ժամանակահատված մինչև այդ կարգավիճակի հստակեցումը և որոշմամբ անհայտ կորած են համարվելու ՊՆ-ի կողմից ներկայացված ցուցակներում ընդգրկվածները:
Մեսրոպ Առաքեռլյանը հայտնեց, որ գործընթացը իրականացնելու է Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս է հետագայուն օրենքով սահմանված կարգով շարունակելու փոխհատուցումը և աջակցությունը և դա անելու է այնքան, մինչև նրանք օրենքով կդառնան հիմնադրամի շահառու:
Նախարարի խոսքով, աջակցությունը տրամադրվելու է բյուջեից և առաջին փուլում հատկացվելու է 500 մլն դրամ, որից հետո Հիմնադրամի կողմից վճարումները նույնպես կփոխհատուցվեն բյուջեի միջոցներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ օրենսդրությունը պահանջում է, որ անհետ կորածի կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով մեկ տարվա ընթացքում, բայց առաջարկվել է, որ այդ ժամկետը կրճտվի և ավելի արագ տեղի ունենա այդ գործընթացը:
«Բայց քանի որ ինչքան էլ կրճատենք, այդ պրոցեսները մի քանի ամիս տևելու են, մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից գումար կփոխանցվի Հիմնադրամին, որպեսզի Հիմնադրամը անհետ կորածի կարգավիճակի հավանականություն ունեցող տընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրվի, մինչև իրենց կարգավիճակը կհստակեցվի: Եթե պարզվի, որ այդ անձինք շահառու են, ապա այդ գումարը կհաշվնցվի, իսկ եթե պարզվի, որ շահառու չեն, այդ գումարը կհամարվի անհատույց աջակցություն»,-հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս որոշումը ներառում է նաև գերեվարված անձանց ընտանիքներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին