250 հազար դրամ հատկացվեց տները կորցրած ընտանիքների յուրաքանչյուր անդամին
«Մենք ունենք գործող միջոցառում, որը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, իսկ այս միջոցառման շահառու են հանդիսանալու այն քաղաքացիները, ովքեր պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների հետևանքով կորցրել են իրենց տները»,- Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը ներկայացնելիս հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով, արդեն կա գործող միջոցառում, որը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, իսկ այս միջոցառման շահառու են հանդիսանալու այն քաղաքացիները, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց տները:
Նախարարը հայտնեց, որ բացի իրենց տները կորցրածներից կա քաղաքացիների մի փոքր հատված, ովքեր այս պահին տեղահանված են որոշ գյուղերից և այդ քաղաքացիները նույնպես շահառու են հանդիսանալու:
Այսինքն՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք այս պահին չունեն բնակության վայր Արցախում, հանդիսանալու են գործող միջոցառման կամ այս միջոցառման շահառու»,- հայտնեց Առաքելյանը:
Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ 250 հազար դրամ աջակցություն կտրվի ընտանիքի յուրաքանչյուր անդամին, այդ թվում՝ անչափահասներին:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին կհատկացվի ամսական 300 հազար դրամ
- ՀՀ կառավարության նիստը սկսվեց ուշացումով