«Հայրենիք». Ապօրինի կերպով բերման են ենթարկվել կուսակցության մի շարք անդամներ
Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի և անհնազանդության գործողությանը մասնակցելու համար ոստիկանական ուժերի կողմից ապօրինի կերպով բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության մի շարք անդամներ։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Նրանց թվում են կուսակցության Խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, կուսակցության երիտասարդական թևի անդամներ Բաբկեն Հարությունյանը, Տիգրան Սուքիասյանը և Դավիթ Բաղդասարյանը։
«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է դավաճան Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգների հիման վրա ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդեպ կիրառվող ապօրինի գործողությունները և կրկին հավաստում, որ հանուն Հայրենիքի փրկության պայքարը շարունակվելու է։
Հարակից հրապարակումներ`
- «Թույլ չենք տալու, որ մեր հայրենիքն ունենք Ալիևի կողմից ստորացված ղեկավար». Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ
- Կարմիր բերետավորները բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջողներին
- «Փաշինյանը կառավարության շենքն ավելի լավ ու ամուր է պաշտպանում, քան պաշտպանեց Քարվաճառը, Շուշին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան