Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության երեք համաձայնագիր է ստորագրվել Բաքվի շքերթի առթիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկկողմ համաձայնագրեր են ստորագրել: Առիթը Ադրբեջանի իրենց բնորոշմամբ «Հաղթանակի» շքերթն էր, որին մասնակցել է նաև Էրդողանը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ստորագրել են մուտքի արտոնագրերի փոխադարձ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին փաստատուղթ:
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև մեդիա ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության մասին, որը ստորագրել են Թուրքիայի կապի տնօրեն Ֆահրեթին Ալթունը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ստորագրվել է առևտրի պայմանագիր BMC ընկերության և Բաքվի տրանսպորտային ղեկավարության միջև, կնքվել է նաև 5-ամյա սպասարկման պայմանագիր BMC AZ-ի և Ադրբեջանի մայրուղիների պետական գործակալության միջև:
Փոխըմբռնման հերթական հուշագիրը ստորագրել են Թուրքիայի նախագահի ներդրումային գրասենյակի ղեկավար Ջոն Դաղլիօղլուն և Ադրբեջանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանգործակալության նախագահ Օրհան Մեմեդովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան