Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Ֆիցգիբոնը կոչ է անում ճանաչել Արցախը
Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավորը Ժոել Ֆիցգիբոնը ելույթ է ունեցել խորհրդարանում՝ կոչ անելով Դաշնային կառավարությանը գործողություններ ձեռնարկել մարդու իրավունքների անարդարությունների վերաբերյալ, որոնք շարունակում են կրել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերը և հորդորել ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես «դեպի կայուն խաղաղության ուղի», - հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ՀԱԿ-ՀԱ):
«Վերջին երկու ամիսների ընթացքում հայ ավստրալական համայնքը ճնշող ավերածությունների, ցնցումների և հուսահատության մեջ էր, քանի որ ականատես է եղել, որ իրենց հայրենիքը պղծվել է ադրբեջանական ուժերի կողմից, ներառյալ վճարովի, Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանների», - ասել է Ֆիցգիբոնը խորհրդարանում։
Ֆիցգիբոնը նշել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թշնամու ուժերը լայնամասշտաբ գրոհներ ձեռնարկեցին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի դեմ: Պատգամավորը նաև ասել է, որ ավստրալահայերը հավաքվում են խորհրդարանի առջև` պահանջելով դադարեցնել կոտորածն Արցախում:
«Միջազգային հանրության, այդ թվում մեզ այստեղ՝ Ավստրալիայում, հարաբերական լռությունը, իհարկե, շատ մտահոգում է նրանց, ովքեր այսօր հավաքվում են խորհրդարանի առջև», - հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա