Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ մասշտաբի պետական դավաճանություն. Ղազինյան
Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց «Հայրենիքի փրկության շարժում» իրավական հանձնախմբի ղեկավար Արթուր Ղազինյանը։
«ՀՀ-ում տեղի է ունեցել աննախադեպ մասշտաբի պետական դավաճանություն։ Այս մասին ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»,- նշեց Արթուր Ղազինյանը։
Նա նաև ասաց, որ իշխանության կողմից բոլոր հերքումները զրոյական վստահություն ունեն մեր հասարակության մեջ։
«Հարգելի իշխանություն, դուք 45 օր այնքան եք ստել, այնքան եք խաբել, էլ չեմ ասում 2,5 տարի ինչքան կեղծիք եք հրապարակել, որ այլևս ձեր հերքումը ոչ մի գրոշի արժեք չունի։ Բայց ավելի ցավալի է, որ սա հերքում է ՀՔԾ-ն»,- ընդգծեց նա։
Ղազինյանը ներկայացրեց նաև մի շարք հիմնավորումներ։
Մանրամասները՝ տեսանյութում։