Ինձ ոչ թե բերման են ենթարկել, այլ «տարման․ Արման Սաղաթելյան
«Ոստիկանությունն արդեն ոչ թե բերման, այլ տարման է ենթարկում»,- այս մասին Ազատության հրապարակում «Արմնյուզին» ասել է հասարակական- քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ ոստիկանների գործողություններին։
«Ինձ ոչ թե բերման են ենթարկել, այլ «տարման», վերջին օրերին արդեն միայն տարման են ենթարկում, ես իրավաբան չեմ, ուժի կիրառման վերաբերյալ գնահատական տալ չեմ կարող, բայց կարող եմ փաստել, որ ամեն ինչ գլխի վրա շուռ տված իրողություն է, կա քաղաքական պատվեր, վախենում է կամ սրտով չէ, որ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը: Երեկ Ոստիկանությունը մտածում էր՝ ոնց բացատրեր, թե ինչի համար է ինձ տարման ենթարկել: Եթե կարդաք այն զեկուցագիրը, որ գրել են դրա տակ, չեմ կարծում, որ միջնակարգ կրթության մարդ կարդա և հասկանա, թե ինչ է մեջը գրված և որն է պատճառը»,- նշել է նա։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ անդրադառնալով առհասարակ վերջին շրջանում ոստիկանության գործողություններին՝ ասել է.
«Եթե Ոստիկանությունը մարդուն անհանգստացնում է, դրա համար պետք է որոշակի իրավական հիմք։ Այս երևույթը մեր երկրում երկար տարիների ընթացքում քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ արմատավորվում է։ Ոստիկանությունը ցանկացած գործողության համար պետք է ունենա հիմք։ Եթե ոստիկանությունն անհանգստացնում է,նշանակում է դրա հաջորդ քայլն անօրինական է։ Իրավաբանության մեջ սա կոչվում է «թունավոր ծառի պտուղները»։
Իրավապաշտպանի համոզմամբ՝ երեկ մոտոերթ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելն անօրինական է եղել և խստորեն կոչ է անում ոստիկաններին գործել բացառապես օրենքի շրջանակում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա